Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ում մեղմացրել են Էբոլայի հետ կապված կարանտինի պայմանները

ԱՄՆ-ում մեղմացրել են Էբոլայի հետ կապված կարանտինի պայմանները
27.10.2014 | 12:12

Կարանտինի մեջ գտնվող Էբոլայով հիվանդների հետ շփվածներին կթույլատրեն գտնվել տնային վերահսկողության տակ: Պահանջների փոփոխությունը կապված է բուժքույր Քեյսի Հիքոքսի սկանդալային արձագանքի հետ, ով Սիերա Լեոնեում խնամել է Էբոլայով հիվանդների և ում նկատմամբ ԱՄՆ վերադառնալուց հետո կիրառվել է կարանտին: Բուժքրոջ մոտ մինչ այժմ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել: Նա հայտարարել է, որ իշխանություններն իր հետ վարվում են ինչպես հանցագործի, և ասել, թե մտադիր է դաշնային դատարանում բողոքարկել անվտանգության միջոցառումները:

Պարտադիր երեքշաբաթյա կարանտին է սահմանվել Էբոլայով հիվանդների հետ բոլոր շփվածների նկատմամբ ԱՄՆ-ի երեք նահանգներում՝ Նյու Յորք, Նյու Ջերսի և Իլինոյս: Սպիտակ տունը անհամաձայնություն է հայտնել նման որոշմանը:

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ